2021-11-16 17:04
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին․ Զոհերի մասին տվյալները ճշտվում են
Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել, հայտնում են ՊՆ-ից:
Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։
Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին, տեղեկացնում է Aysor.am-ը։