Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՁԵԶ ՀԱՐՅՈՒՐ ԱՆԳԱՄ ԱՍԵԼ ԷԻ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել: Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու: Որ այս սրիկան չի հանգստանալու: Որ իրեն ընտրել չի կարելի: Որ կապիտուլյանտին վերարտադրելով աշխարհին սխալ ազդակ ենք ուղարկելու:

Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը: Որովհետև ադրբեջանական կոչեցին նրանց կողմից զավթած հայկական հողերը: Որովհետև բանակն անտեր թողեցին: Որովհետև պաշտպանության նախարար ու շտաբի պետ ավելի հաճախ էին փոխում, քան սեփական ներքնազգեստները: Որովհետև Ալիևի լեզուն չկարճացրեցին ու նա կրկին երկարացրեց իր ձեռքերը:

Եվ ի վերջո, ասենք նաև բացարձակ, բայց տհաճ ճշմարտությունը. այս պատերազմի երկրորդ արարը այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ: Այն սկսվել է հունիսի 20-ին 680 000 "ապագականերով":

Ցավակցում եմ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին: Ուժ և Աստծո վահան մեր զինվորականներին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ