ՌԴ-ում ՀՀ դեսպան․ Երևանը դեռ պաշտոնապես չի դիմել Մոսկվային

Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը չափազանց լուրջ է։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Զորքերը ներխուժել են սուվերեն տարածք, մարտեր են ընթանում հարավարևելյան սահմանի ողջ երկայնքով, կան զոհեր, կիրառվում է զրահատեխնիկա, հրետանի», - ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ այս փուլում Հայաստանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ռազմական և դիվանագիտական խողովակներով։

«Մենք տեղեկացրել ենք մեր գործընկերներին։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարություն է արել, շփումն ընթանում է, սակայն պաշտոնական դիմում (օգնության մասին - խմբ.) դեռ չի եղել։ Եղել է միայն բանավոր դիմում, առայժմ գործընթացը շարունակվում է»,– նշել է Տողանյանը։