2021-11-16 18:58
Լրատվական գործակալություններ
Իշխանասարի համայնքապետ․ Հրահանգ չունենք գյուղը դատարկելու
ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղը դատարկելու հրահանգ այս պահին չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը:
«Այժմ նման հրահանգ ու կարիք չկա, չեմ էլ ուզում մտածել այդ մասին։ Այս պահին էլ հարյուրավոր երկրապահներ զենքով կանգնած են, հրահանգի են սպասում»,–ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ գյուղացիներին ապաստարաններ տեղափոխելու հրահանգ նույնպես չեն ստացել։
Պետրոսյանի խոսքով` կրակոցների ձայները գյուղում լսվում են, քանի որ դիրքերն իրենցից 30 կմ են հեռու, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։