ԵԿՄ–ում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն

ԵԿՄ բոլոր բաժանմունքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն։ Տեղեկությունը հայտնում է Երկրապահ կամավորականների միության վարչությունը։

«Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրամանով ժամը 13:00-ից հանրապետության ԵԿՄ մարզային և տարածքային բոլոր բաժանմունքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն»,– նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: