2021-11-16 20:35
Լրատվական գործակալություններ
ՀՅԴ Ազատամարտիկների միություն․ Կամավորներին կոչ ենք անում ամեն վայրկյան պատրաստ լինել
ՀՅԴ Ազատամարտիկների միությունը կոչ է անում կամավորներին ամեն վայրկյան պատրաստ լինել՝ մեկնելու Հայրենիքը պաշտպանելու: Այս մասին ասված է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
«Ադրբեջանը հերթական անգամ ռազմական գործողություններ է սանձազերծել, այս անգամ դրանք տեղափոխելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբը, հավատարիմ բոլոր ուժերով Հայրենիքը պաշտպանելու կուսակցության հավատամքին, իր պատրաստակամությունն է հայտնում կանգնել Հայ զինվորի կողքին։ Նախորդ պատերազմների ընթացքում մեր գումարտակի ու վաշտերի կազմում մարտնչած բոլոր կամավորներին կոչ ենք անում ամեն վայրկյան պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու»,- նշված է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը։