2021-11-16 21:24
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան շփվում է Բաքվի ու Երևանի հետ
Ռուսական կողմը շփվում է Բաքվի և Երևանի հետ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շուտափույթ դեէսկալացիայի համար։ Նման հայտարարություն են արել Ռուսաստանի ԱԳՆ-ում:
«Կողմերի հետ շփման մեջ ենք իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար», - ասել են նախարարությունում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։