2021-11-16 21:36
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին մի քանի միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը։ Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել շփումներն այս հարցի կապակցությամբ։