Բլինկենը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ
Մենք կողմերին կոչ ենք անում հրատապ ու կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ բախումների վերաբերյալ տեղեկություններով:
Մենք կողմերին կոչ ենք անում հրատապ ու կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու նպատակով: Մենք նաև կոչ ենք անում կողմերին կառուցողական կերպով կարգավորել բոլոր չլուծված, այդ թվում՝ սահմանների դեմարկացիային վերաբերող հարցերը:
Ինչպես նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող և չկարգավորված խնդիրների բանակցված, համապարփակ ու կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը: