«Ժողովուրդ»․ ՀՀ ՆՈՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ փոխարչապետի թափուր մնացած աթոռն առաջիկայում կզբաղեցնի վարչապետի աշխատակազմի ղեկավար, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

««Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ թեկնածուի փնտրտուքը երկար չի տևել, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգ է առել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վրա»,– գրում է թերթը։

Թերթի մեկնաբանմամբ` կադրային այս փոխատեղումները վկայում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կադրերի լրջագույն խնդիր ունի:

Sputnik Արմենիա