2021-11-17 11:45
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանում շարունակում են դատել հայ գերիներին
Ադրբեջանում շարունակվում է դատական ֆարսը հայ գերիների հանդեպ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ ահաբեկչության մեջ մեղադրվող Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով նախաքննությունը։
Քրեական գործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։ Գործը հանձնվել է դատավոր Էլմիրա Ռուստամովայի վարույթ։
Հայաստանի երկու քաղաքացիները մեղադրվում են Ադրբեջանի Քր.օր. 214.3 հոդվածով (ահաբեկչություն՝ կատարված հրազենի և առարկաների կիրառմամբ, որոնք օգտագործվում են որպես զենք), տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղեկացնում է News.am-ը։