Wargonzo․ Անհետ կորած համարվող 24 զինծառայողի թվում կարող են լինել զոհվածներ

Սյունիքի ճակատում Wargonzo նախագծի աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի զինված ուժերի անհայտ կորած 24 զինծառայողների թվում կարող են լինել զոհվածներ, որոնց մարմինները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում, նշել է Սեմյոն Պեգովը։

«Հայական կողմի զոհերը գտնվում են այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ և ֆիզիկապես հնարավոր չէ նրանց մարմինները հանել», - ասել կորած է Պեգովը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները փորձել են մի քանի ռազմավարական կետ վերցնել, սակայն, ինչպես հաղորդում են ՀՀ պետական մարմինները, վերցրել են 2 հենակետ, տեղեկացնում է Aysor.am: