2021-11-17 15:10
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անկասկած, ինչ-որ փուլում այդ շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն այդ շփումները հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,-ասել է Պեսկովը, տեղեկացնում է News.am-ը։