Մարզպետ․ Սյունիքի մարզում այս պահին ստաբիլ, նորմալ և հանգիստ վիճակ է

Սյունիքի մարզում այս պահին ստաբիլ, նորմալ և հանգիստ վիճակ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի դիրքերում տիրող իրավիճակից, մեր զրուցակիցը կարճ պատասխանեց. «Այս պահին նորմալ է»։

Այլ տեղեկություններ մարզպետը չհաղորդեց։