Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒ՞Ր ԵՍ…

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։

1. Ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։

2. Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռևս մայիսի 12-ին։

3. Հիշատակվում Ադրբեջանում պահվող և վերջերս գերեվարված հայ ռազմագերիների հարցը։

4. Շեշտվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարևորությունը։

5. Խոսվում է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիության մասին։

Տեքստին կարող եք ծանոթանալ նկարից։

Հ.Գ. Աու, պետություն, ու՞ր ես…

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ