ԵՄ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել լուծել չկարգավորված հարցերը

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար, ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված խնդիրների համապարփակ կարգավորմանը հասնելու համար, ներառյալ սահմանազատման հարցը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունն ընդգծել է նաև իր հանձնառությունը «Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու հարցում՝ լարվածության հաղթահարման համար» և աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը:

«Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, տեղաբաշխել իրենց ռազմական ուժերը և կատարել ավելի վաղ ստանձնած պարտականությունները», - նշվում է ԵՄ հայտարարության մեջ, տեղեկացնում է Aysor.am: