2021-11-17 17:14
Լրատվական գործակալություններ
Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը
Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների ղեկավարներ Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևն այսօր Մոսկվայում տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Նիկոլայ Պատրուշևն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ հանդիպման օրակարգի թեմաները», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: