2021-11-17 19:26
Լրատվական գործակալություններ
Բայդենը Սի Ցզինպինի հետ առցանց հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև նոր համագործակցության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ առցանց հանդիպմանը կհաջորդի երկու երկրի ներկայացուցիչների միջև փոխգործակցությունը մի շարք հարցերի շուրջ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Դա լավ հանդիպում էր, մենք շատ անելիք ունեն: Մենք 4 խումբ ենք ձևավորել, մենք մարդկանց կհավաքենք մի շարք հարցերի շուրջ համատեղ աշխատանք տանելու համար: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կկարողանամ ավելին ասել»,- Բայդենին մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Panorama.am-ը: