ԵԱՀԿ նախագահը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարը

ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունում է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին նա գրել Twitter-ի իր էջում։

«Բանակցություններ վարեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ողջունում եմ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը ու դեէսկալացիայի կոչ եմ անում», - գրել է Լինդեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Նա ընդգծել է նաև, որ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում խաղաղ գործընթացը: