2021-11-18 11:28
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Երեկ հակառակորդը կրակել է Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ
ՀՀ պաշտպանության ախարարությունը հայտնում է, որ երեկ` նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ներկա պահին` նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։