Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ, ՆԻԿՈԼ ԻԼՀԱՄԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՁԵԶ ՄԱՏԵՐԻ ՎՐԱ ՖՌԱՑՐԵՑ
Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տիկնայք և պարոնայք, եթե դուք հիմա քննարկում եք գերի հանձնվել-չհանձնվելու հարցերը, ապա շնորհավորում եմ. Նիկոլ Իլհամի Փաշինյանը կրկին ձեզ մատերի վրա ֆռացրեց՝ շեղելով այն փաստից, որ հերթական անգամ ռազմավարական նշանակության դիրքեր է հանձնել ադրբեջանցիներին։
Ադրբեջանցիներն, ըստ էության, 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ հետևողական ու նպատակաուղղված ձևով մի քանի տեղից կտրում են Սյունիքը Հայաստանից։
Այս անգամ, օրինակ՝ պլացդարմ են զբաղեցրել, որով կարող են ինչ-որ հարմար պահի դուրս գալ հիմնական ճանապարհի վրա՝ Սիսիանի խաչմերուկի հատվածում, և դրանով կտրել Սյունիքը (ու նշանակում է՝ նաև Արցախը) ՀՀ-ի մնացած մասից։
Ընդ որում հարձակումների համար այդ խոցելի տեղերի մասին, ադրբեջանցիների այս «խեղդող ծավալման» քաղաքականության մասին բազմիցս զգուշացվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերից, զգուշացվել է 2021-ի մայիսից առաջ և առավել շատ՝ մայիսից հետո։
Ոչ մի պաշտոնյա, ոչ մի իշխանական քարոզիչ չի կարող պնդել, որ կատարվածն անսպասելի էր։
Կրկնում եմ. 3–4 օր առաջ թշնամին հնարավորություն է ստացել Սյունիքը ևս մեկ տեղից կտրելու և Նախիջևան դուրս գալու։ Ստացել է շնորհիվ Իլհամ Ալիևի կամակատարի, որը տիրացել է ՀՀ-ում իշխանությանը։
Սա է №1 թեման, որը հիմա պետք է քննարկվի և բացատրվի բոլոր նրանց, ովքեր դա անկեղծ չեն հասկանում»։