Հրանտ Բագրատյան․ Դեմարկացիա և դելիմիտացիա արդեն արված է Գորիսից մինչև Իրանի սահման
Նիկոլ Փաշինյանի ասածների 80 տոկոսը սուտ է. այն, որ ասում են՝ դեմարկացիա և դելիմիտացիա, դա արված է Գորիսից մինչև Իրանի սահման, չէ որ արձանագրությունը, որը 2020-ի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, մենք արդեն ճանաչել ենք Գորիսից Կապան, ապա մինչև Շվանիձոր եղած սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզնից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախյկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Թույլ եմ տալիս ասելու, որ դա չի համապատասխանում իրականությանը և Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները 100 տոկոսով եղել է ՀՀ տարածքը: Թույլ եմ տալիս ասելու, որ այդ ճանապարհը կառուցվել է Քոչինյանի և Կարեն Դեմիրճյանի օրոք, այդ ճանապարհը կառուցելու համար արվել են հողահատկացումներ: Այդ հողահատկացումներն արվել են Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի կողմից, որին համաձայնություն է տվել Ադրբեջանը: Ոչ թե նրա համար, որ դա Ադրբեջանի հող է, այլ նրա համար, որ ճանապարհից ձախ սկսվում է Ադրբեջանը»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Փաշինյանը ստորագրել է, որ այդ ճանապարհի աջ կողմն էլ է Ադրբեջան, ձախն էլ, տեղեկացնում է News.am-ը: