799 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 332 713

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 799-ով և դարձել 332 713: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 22 243 մարդ (-1138), կատարվել է 2 289 360 թեստավորում (+8 148), առողջացել են վարակվածներից 301 856-ը (+1 903): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 212 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով և հասել 1 402-ի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։