2021-11-19 15:29
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայի ԱԳՆ․ Պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հիմքեր ստեղծել
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Փարիզում ՌԴ ԱԳ նախարարի, ինչպես նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների մասնակցությամբ «2 + 2» ձևաչափով բանակցություններում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքեր դնելու համար», - ասել է Լը Դրիանը ֆրանսիական Monde թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Փարիզի և Մոսկվայի միջև երկխոսությունն անհրաժեշտ է «հատկապես ճգնաժամի ժամանակ»։