2021-11-19 16:27
Լրատվական գործակալություններ
Լավրով․ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած ասուլիսի ժամանակ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն:
«Դուք ասացիք, որ հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունը կայանում է նրանում, որ հանդիպման համար կոնսենսուս է պետք։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուս ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնության գան։ Վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա», - ասել է Լավրովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։