870 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 333 583

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 870-ով և դարձել 333 583: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 20 909 մարդ (-1 334), կատարվել է 2 299 020 թեստավորում (+9 660), առողջացել են վարակվածներից 304 017-ը (+2 161): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 253 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և հասել 1 404-ի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։