2021-11-20 13:27
Լրատվական գործակալություններ
Առաջիկա օրերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում. եղանակի տեսություն
Այսօր և առաջիկա օրերին` մինչև նոյեմբերի 24-ը, Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ օդերևութաբանների` այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում (+11-ից +16 աստիճան)։
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +10-ից +12-ի սահմանում, գիշերը կնվազի` հասնելով 2 աստիճան ցրտի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։