Անդրանիկ ԻՍՊԻՐՅԱՆ․ ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՇՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն այնպիսի խրթին հարցեր ունեն, որ Թուրքիան միշտ նախապայմաններ ունի։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ, երբ Թուրքիան ստորագրեց հարաբերությունները կարգավորող արձանագրություններ, գրված էր, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, սակայն խորհրդարանը չվավերացրեց, քանի որ Թուրքիան առաջ քաշեց բանավոր նախապայման՝ շրջաններից գոնե մեկը հանձել Ադրբեջանին։ Թուրքիան միշտ էլ ասել, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները կարգավորել, բայց Արցախի հարցն էր առաջինը մեջբերում։ Պատերազմից հետո ևս Թուրքիան խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, սակայն արդեն Արցախի մեծ մասի հանձնումից հետո մի քանի նախապայման է առաջ բերում, այդ թվում՝ միջանցքի հարցը։ Նույնիսկ նախապայմանի բավարարումից հետո էլ, միևնույն է, Թուրքիան միշտ ունենալու է նախապայմաններ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից պահանջից հրաժարում, Կարսի պայմանագրի ճանաչումը և այդպես շարունակ»,- նշեց նա։

Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ միջանցք հասկացուցությունն առհասարակ պետք է բացառել բանակցությունների ընթացքում։

«Ես հավատում եմ, որ որևէ հայ, անկախ ամեն ինչից, չի կարող ընդունելի համարել միջանցքի հասկացությունը Հայաստանում։ Այլ հարց է, թե իրենք իրենց քաղաքականության արդյունքում ինչպիսի կորուստներ բերեցին, որ հիմա հասել ենք նման վտանգի։ Այս պահին սրա միակ պատասխանատուն իշխանությունն է։ Ես այս իշխանությունների կարողությունների վրա խիստ կասկածում եմ, բայց հուսով եմ, որ գոնե այս անգամ դաշնակիցների օգնությամբ կկարողանան ի օգուտ մեզ այս հարցը լուծել»,- եզրափակեց Իսպիրյանը։

News.am