Մայքլ ՌՈՒԲԻՆ․ ԲԼԻՆՔԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈԳԵՇՆՉՈՒՄ Է ԱԼԻԵՎԻՆ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումները տարբերվել են նրանով, որ դրանց ընթացքում Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա ամենանեղ հատվածում: Չնայած Ռուսաստանը դարձյալ հրադադարի միջնորդություն է ներկայացրել, սակայն եթե ադրբեջանական կողմերն առաջխաղացում ունենան, նրանք կկիսեն Հայաստանը, որպեսզի Թուրքիային տրամադրեն միջանցք, որն այն ցանկանում է ստանալ, դեպի Ադրբեջան և Միջին Ասիա, գրում է Մայքլ Ռուբինը 1945.com-ում հրապարակված իր հոդվածում:
«2020 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը տեղի է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք և իդեալական կերպով հաշվարկվել է, որպեսզի խուսափի ագրեսիվ արձագանքից. այն համընկել է ոչ միայն վերջերս անկախություն ստացած Հայաստանի Հանրապետության վրա Օսմանյան Թուրքիայի հարձակման 100-ամյա տարելիցի հետ, այլ նաև այն ժամանակահատվածի հետ, երբ Միացյալ Նահանգները զբաղված էին ընտրություններով: Այն, որ Միացյալ Նահանգները չէին կանխատեսել հարձակումը, մնում է հետախուզության ձախողում, որն ԱՄՆ հետախուզական համայնքն ու Կոնգրեսի հանձնաժողովները դեռևս չեն բացատրել:
Չնայած Բայդենի վարչախմբի մանտրային՝ «դիվանագիտությունը վերադարձել է», նրա ոչ հմուտ դիվանագիտությունը խնդիրը խորացրել է. այն կայանում է բարոյական հավասարության և կեղծ հավասարակշռության նկատմամբ հակվածությանը: Հայերն և հայկական համայնքը տոնում էին, երբ Բայդենի վարչակազմը պաշտոնապես ընդունել էր Հայոց ցեղասպանությունը: Սակայն երկու օր անց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանակավորապես հետաձգել էր Ազատությունը սատարելու մասին 907-րդ հոդվածի գործողությունը, որը պահանջում էր, որ Բլինքերը հաստատի, որ Ադրբեջանի կառավարությունը դեռևս հակված է դիվանագիտության, ոչ թե ուժի միջոցով Հայաստանի հետ վեճերը կարգավորելուն: Սակայն ադրբեջանցի դիկտատոր Իլհամ Ալիևը հասկացրել է, որ կանխակալ վերաբերմունք ունի դիվանագիտության նկատմամբ: Նա ոչ միայն նվաստացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին, այլ բազմից ներկայացրել է տարածքային պահանջներ հենց Հայաստանի նկատմամբ: 907-րդ հոդվածից հրաժարումն ու Ադրբեջանին օգնություն տրամադրելու թույլտվությունը ոչ միայն անօրինական էր՝ ըստ ԱՄՆ օրենսդրության, այլ նաև հասկացրել էր Ալիևին, որ բառացիորեն կարդարացվի սպանությունը նրա համար:
Վերջին մարտական գործողությունների ֆոնին, երբ Ադրբեջանը ներխուժել էր Հայաստան, Բլինքենի հայտարարությունը կարող է օրինակ ծառայել կեղծ բալանսի համար: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածությունը կրճատելու և հետագա էսկալացիան կանխարգելելու համար: Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղիղ և կառուցողական փոխազդեցության բոլոր չլուծված հարցերը, ներառյալ՝ սահմանազատումը կարգավորելու համար»,-ասել է նա:
Պետքարտուղարության այդ հայտարարությունը վատագույն դրսևորումն է: Այն ոչ միայն ցուցադրում է բարոյական պարզության պակասը, այլ նաև ոգեշնչում է Ալիևին: Եթե Ադրբեջանի առաջնորդը համարի, որ Ամերիկայի արձագանքը ցանկացած ագրեսիայի նկատմամբ կլինի շաբլոնային և անիմաստ, ապա այն չի բախվի որևէ խոչընդոտի հետ Հայաստանը մասնատելու ռազմավարությունը շարունակելու համար, եթե խոսքը չի վերաբերում ամբողջական ներխուժմանը:
Դիվանագիտությունը երբեք չի զսպի դիկտատորներին, եթե նրանք համարում են, որ չեն բախվի հետևանքների հետ: Սահմանների մասերը կարող են պարզ չլինել, սակայն ադրբեջանական հարձակումը կատարվել է տարածքի վրա, որն ինչ-որ լուրջ վեճերի առիթ չէր: Եթե Բլինքենը չդատապարտի ադրբեջանական ագրեսիան, մշակութային պղծումն ու մարդու իրավունքների խախտումը, ապա Ալիևը կկրկնի ագրեսիայի շրջանը: Դա ոչ միայն կապակայունացնի Հայաստանը, կենթարկի դրա ժողովրդին հետագա ցեղասպանության ռիսկի և կձախողի դրա ժողովրդական ուղին, այլ նաև կներկայացնի Ռուսաստանի առիթ տարածաշրջանի նկատմամբ իր վերահսկողությունն ամրապնդելու համար»: