272 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 334 347

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 272-ով և դարձել 334 347: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 18 150 մարդ (-1 631), կատարվել է 2 311 186 թեստավորում (+4 730), առողջացել են վարակվածներից 307 484-ը (+1 872): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 308 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել, այն հասել 1 405 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։