Արցախի ԱԻՊԾ-ն բանակցում է զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԻՊԾ-ն:

«Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: