2021-11-22 15:51
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը վաղը ասուլիս կտա. Այն կտևի 1.5-ից 2 ժամ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կտա։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի էջում:
Փաշինյանը գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, տեղեկացնում է News.am-ը:
ԶԼՄ-ները և հ/կ-ները այսօր մինչև ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել [email protected] էլ. փոստին:
Հարցուպատասխանի տևողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»: