2021-11-22 15:58
Լրատվական գործակալություններ
0
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ
Ոստիկանությունը շարունակում է իբրև թե «օրինական պահանջ» չկատարելու համար խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը։
Սա ևս մի պատճառ է՝ այսօր ժամը 17:00-ին լինելու Հանրապետության հրապարակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։ Ազատագրական շարժման նախաձեռնողները տեղեկատվական ակցիա էին իրականացնում՝ փակելով փողոցները։ Ակցիա մասնակիցները բոլորին կոչ էին անում այսօր, ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։
Ոստիկանության փոխանցմամբ, առավոտյան Երևանի փողոցները փակած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն։