2021-11-22 18:12
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի հատուկջոկատայինները վարժանքներ են իրականացնում Նախիջևանում թուրք մասնագետների հսկողության ներքո
Ադրբեջանի համազորային բանակի հատուկջոկատայինները տակտիկական-հատուկ վարժանքներ են իրականացնում Նախիջևանի ինքնավար հանրապետությունում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վարժանքների սցենարի համաձայն, որոնց հետևել են հատուկջոկատայինների հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը և Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները, հատուկ նշանակության ստորաբաժանումները գործողություններ են իրականացնում՝ սադրանք նախապատրաստող ահաբեկչական խմբավորման պարագլխին ձերբակալելու և պայմանական թշնամու՝ զինամթերքով պահեստները ոչնչացնելու նպատակով։
Վարժանքներին ներգրավվել են ուղղաթիռներ, տեղեկացնում է News.am-ը։