2021-11-22 21:02
Լրատվական գործակալություններ
Հայկական կողմը կրկին զոհ ունի. Գեղարքունիքի մարզպետը հաստատում է տեղեկությունը
Ժամեր առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը armtimes.com-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Զինծառայողը վիրավորվել է, հիվանդանոցի ճանապարհին մահացել։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ, փոխհրաձգություն է սկսվել։ Telegram-յան մի շարք ալիքներ հայտնել էին, որ հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։