2021-11-23 09:16
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները դժգոհում են, որ իրենց «աշխատավարձ» չեն տվել
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները դժգոհում են, որ իրենց «աշխատավարձ» չեն տվել։
Լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում հրապարակել է տեսանյութ, որում վարձկաններից մեկը դժգոհում է, որ «Սուլեյման շահ» ահաբեկչական բրիգադի ղեկավար Աբու Ամշան խաբել է իրենց։ «Մենք Ղարաբաղում կռվել ենք թուրքական պետության հետ միասին։ Մենք մարդիկ ենք կորցրել, վիրավորներ ունենք։ Մեզ չեն վճարել։ Մենք սովից մեռնում ենք»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։