2021-11-23 13:09
Լրատվական գործակալություններ
ՄԻՊ․ Բաքվի հայատյացությունը վտանգում է երկրների կայունությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է․ այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։
Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region կազմակերպած ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում, տեղեկացնում է News.am-ը։