Ազատագրական շարժման երթը՝ դեպի Հանրապետության հրապարակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատագրական շարժման ներկայացուցիչները երթ են իրականացնում Երևանի փողոցներով, նրանք այսօր անցել է երևանյան բուհերի մոտով, բարձրախոսով ներկայացրել իրենց օրակարգը, իսկ երթը կավարտվի Հանրապետության հրապարակում:

 

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ բուհերի ղեկավարների կողմից կլինեն ուսանողների նկատմամբ թաքնված ճնշումներ, որ չմասնակցեն նման միջոցառումներին. «Դասախոսը շատ լուրջ առաքելություն ունի: Նա պետք է իր օրինակով կրթի ուսանողին: Հիշեք, որ դուք իրավագիտակից քաղաքացի եք և եթե փորձեք անհամարձակություն դրսևորել և վախի նշույլներով այս կարևոր պահին հետ քաշվեք և այնպես անեք, որ ուսանողները չգան ու տեր կանգնեն մեր երկրին, դուք ուղղակի ինքներդ հետևությունը արեք»,-ասաց նա՝ նկատելով, որ սա վերկուսակցական շարժում է, տեղեկացնում է News.am: