Պապիկյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։