Իրանն աջակցում է 3+3 ձևաչափին
Թուրքիայում Իրանի դեսպան Մուհամեդ Ֆերազմենդը թուրքական Anadolu գործակալության համար գրած հոդվածում անդրադարձել է տարածաշրջանային 3+3 ձևաչափին։
Թուրքիայում Իրանի դեսպանը նշել է, թե Իրանի նախագահը աջակցում է դեռևս 2020–ին Էրդողանի կողմից առաջարկված տարածաշրջանի 6 երկրների մասնակցությամբ 3+3 ձևաչափով համագործակցության պլատֆորմի ստեղծմանը։
«Ձևաչափը համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության կուրսին, այսինք այն իրենից ներկայացնում է տարածաշրջանում լարվածում թուլացում և խնդիրների լուծում և երկրների միջև համագործակցության ընդլայնում»,–նշել է Իրանի դեսպանը՝ հիշեցնելով, որ դեռևես 2020 թվականի Ղարաբաղի պատերազմի ժամանակ Իրանի ԱԳ նախարարի տեղակալը այցելել է Երևան, Մոսկվա, Բաքու և Անկարա։
Ըստ դեսպանի՝ Վրաստանից բացի մյուս երկրները դրական են վերաբերվում այս պլատֆորմի ստեղծմանը։ «Հարավային Կովկասում 30 տարվա լարվածության վերացումը տարածաշրջանի բոլոր երկրներին միայն օգուտ կբերի»,–շեշտել է Մուհամեդ Ֆերազմենդը, տեղեկացնում է News.am-ը։