Իրանը և Վրաստանը բանակցություններ են վարում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման շուրջ
Ճանապարհային վարչության տարանցիկ վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին հայտարարել է Վրաստանի հետ բանակցությունների մասին՝ երկու երկրների նավատորմի տրանսպորտային խնդիրները լուծելու և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մասին համաձայնագրի կնքումն արագացնելու համար, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Կառավարության օրակարգում է տարածաշրջանային տարանցիկ համագործակցության զարգացումը և նոր միջանցքների սահմանումը։ Նոր միջանցքների ստեղծումը, բացի աջակցությունն առևտրին, կբարձրացնի երկրի եկամուտը և կնվազեցնի տրանսպորտային ծախսերը։
«Հյուսիս-հարավ» միջանցքների սահմանումը ներկայումս իրականացվող ծրագրերից մեկն է, այդ թվում` Պարսից ծոցից դեպի Վրաստան և Սև ծով միջանցքի ստեղծումը: Գնահատելով նոյեմբերի վերջին շուրջօրյա հանդիպումները Վրաստանի հետ՝ Ջավադ Հեդայաթին ասել է. «Կարևոր է համատեղ տրանսպորտային և առևտրային հանդիպումներ անցկացնել՝ կողմերի միջև խնդիրների, օպերացիոն անորոշությունների լուծման և խոչընդոտների վերացման համար»։
Անդրադառնալով Թեհրան-Թբիլիսի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համաձայնագրի կնքման երեք տասնամյակի փորձին՝ Հեդայաթին այն տարածաշրջանային տրանսպորտի ոլորտում համագործակցության և մասնակցության հաջող մոդել է անվանել` նշելով, որ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ կանոնավոր հանդիպումների անցկացումը քայլ է առաջ՝ պոտենցիալ հնարավորությունների որոնման համար, տեղեկացնում է News.am-ը: