2021-11-24 09:04
Լրատվական գործակալություններ
0
Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ, ՄԻԳՈՒՑԵ, ՀԱՐՎԱԾ ՉԷՐ, ԵՐԲ ՄԵՐ ԴՐՈՇՆԵՐԸ ԹՇՆԱՄԻՆ ՈՏՆԱՏԱԿ ՏՎԵՑ՝ ԻՐ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Փաշինյանի համար, միգուցե, հարված չէր, երբ մեր դրոշները թշնամին ոտնատակ տվեց՝ իր մեղավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
««Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը»:
Այս խոսքերի հեղինակի համար ավելի թեթև՞ հարված էր, թե միգուցե նույնիսկ հարված էլ չէ՞ր, երբ մեր դրոշները ոտնատակ արվեցին թշնամու կողմից: Իր մեղավորությամբ, իր պատասխանատվության ներքո»,- գրել է Վարդանյանը: