2021-11-24 12:48
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը, սակայն հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։
Օվերչուկը Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի համանախագահներից է, որը քննարկում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։