2021-11-25 12:06
Լրատվական գործակալություններ
Կուզբասի հանքավայրում տեղի ունեցած միջադեպից հետո անհայտ է 285 մարդուց 49-ի գտնվելու վայրը
Կեմերովոյի շրջանի Լիստվյաժնայա հանքավայրում բռնկված հրդեհից հետո 49 հանքափորների գտնվելու վայրը դեռ չի պարզվել, ենթադրաբար նրանք ինքնուրույն են դուրս գալիս, «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանքի տնօրինությունը:
«Թարմացված տվյալներով` տարհանվել է 236 մարդ, 49-ի գտնվելու վայրը հայտնի չէ։ Դուրս են գալիս»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Այսպիսով, հանքում եղել է ընդհանուր 285 մարդ։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է 236 հանքափորների դուրս բերման փաստը։
Աղետների բժշկության մարզային կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնելեն, որ ծխոտման հետևանքով տուժել է 40 հանքափոր, նրանցից երկուսի վիճակը ծանր է, տեղեկացնում է News.am-ը։