Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԳՇ ՊԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԵԼ ՕՐԱԿԱՐԳԻՑ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբի պետին այս փուլում փոխելը նպատակահարմար չի համարում:

«Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցը վերջին շրջանի քննարկվող թեմաներից է։ Այն մի փուլում քննարկվեց «հրթիռների» հայտնի գործով, իսկ նոր երանգ ստացավ պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո։ Անկախ այն հանգամանքից, որ ներկայիս գլխավոր շտաբի պետին այդ պաշտոնից ազատելու մեծ հիմքեր կան, սակայն այս փուլում դա նպատակահարմար չեմ համարում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:

Նա ընդգծել է՝ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միաժամանակյա փոփոխությունը լուրջ սպառնալիքներ է պարունակում:

«Ես կարծում եմ, որ նվազագույնը մեկ տարի ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից», - հավելել է պատգամավորը:

Aysor.am