Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ․ ԴՈՒՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՌՈՂՋ Ե՞Ք
Ես մի քանի հարց ունեմ այն արարածներին, ովքեր իրենց մարմիններով ծանրացրել են կառավարության աթոռները։ Այս մասին նոյեմբերի 25-ին ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ, դիմելով ներկայիս իշխանության ներկայացուցիչներին, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Նա, մասնավորապես, հետաքրքրվեց նրանց հոգեկան առողջության վիճակով։ «Երբ ասում եք, որ պետք է գնալ Ադրբեջան և հարցնել` արդյոք Թուրքիան իսկապես ցանկանում է հայերին ցեղասպանության ենթարկել, ինձ մոտ ակամայից մի հարց է ծագում: Ուզում եմ հասկանալ՝ մեկ տարի անց դուք այդպես էլ ոչինչ չհասկացա՞ք։ Ի՞նչն է ձեզ համար անհասկանալի և մութ մնացել։ Թուրքիան աջակցություն էր ցուցաբերում ադրբեջանական բանակին, ակտիվորեն վարձկանների էր ներգրավում, «Բայրաքթարի» օգնությամբ սպանում էին մեր տղաներին։ Այնպես որ վերը նշված բոլորից հետո ի՞նչ է ձեզ համար մութ մնում: Ինչո՞ւ ոչ մի կերպ չեք կարողանում հասկանալ, որ նրանք իսկապես ուզում են, որ մենք անհետանանք տարածաշրջանի քարտեզից։ Նրանք, ի դեպ, չեն էլ թաքցնում դա։ Պարզապես պետք է ուշադիր հետևել նրանց հայտարարություններին, այդ թվում՝ պաշտոնական»,- ընդգծել է Էլիբեգովան։