2021-11-25 19:51
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ իրականացնել ՀՀ օդային տարածքով
Բաքվից ինքնաթիռները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Նախիջևան ՀՀ օդային տարածքով։
Նոյեմբերի 25-ին ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Բաքվից հերթական թիռչքն է իրականացրել դեպի հին հայկական քաղաք, որն այժմ գտնվում է Ադրբեջանի կազմում։
Օդանավը թռիչք է իրականացրել Սևանա լճի, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Արարատի մարզի Զանգակատուն գյուղի վրայով և ուղղորդվել դեպի Նախիջևան, տեղեկացնում է News.am-ը։