2021-11-26 09:15
Լրատվական գործակալություններ
Թուրք ագրեսորը հայտարարում է, որ Հայաստանը «պետք է որպես շանս գնահատի իրեն մեկնված խաղաղության ձեռքը»
Թուրքիան կարծում է, որ Հայաստանը «պետք է օգտվի ընձեռնված հնարավորությունից խաղաղության հաստատման համար և լիովին պահպանի հրադադարի ռեժիմը»։ Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել Անկարայում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, փոխանցել է Anadolu-ն։
«Հայաստանը իրեն մեկնված խաղաղության ձեռքը պետք է որպես շանս գնահատի, ամբողջությամբ պահպանի հրադադարը և համագործակցությանը հավատարմություն ցուցաբերի», - ասվում է Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։