2021-11-26 10:58
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ՀՀ քաղաքացու. հայտնի է` ովքեր են նրանք
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ՀՀ քաղաքացու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ այս լուրը հաստատել է գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: Այսպես, հայկական կողմին են փոխանցել Արին Արամյանին, որը նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ էր վիրավորվել և գերեվարվել։
Բացի այդ, նոյեմբերի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյանին են հանձնել հայկական կողմին, որը մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։