2021-11-26 11:21
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը մեկնեց Սոչի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։